Քարինտակի մոտակայքում ոչնչացվել է թշնամու 30 գրոհային (տեսանյութ)

3012

Ծաղկաբերդի մոտակայքում ոչնչացվել է հակառակորդի մեկ զինտեխնիկա. ԱՀ  տեղեկատվական շտաբ - Հանրային հեռուստաընկերություն լուրեր

Քարին տակի և Լիսագորի հատվածներում նկատված թշնամական փոքր խմբերը ոչնչացվել են մեր դիպուկահարների և այլ կրակային միջոցների դիպուկ կրակով: Շուշիի ուղղությամբ նկատվել է հակառակորդի զրահամեքենաների կուտակում, որը ևս ՊԲ ստորաբաժանումների ճշգրիտ կրակով ոչնչացվել է: Տեղեկությունը հայտնում է ԱՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

«Այսօր ադրբեջանա-արցախյան հակամարտության գոտում շարունակվել են մարտական գործողությունները, որի ընթացքում տարբեր ուղղություններով թշնամական ուժերը ձեռնարկել են հարձակման փորձեր, որոնք ՊԲ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված քայլերի արդյունքում չեզոքացվել են»,–նշված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ դիվերսիոն խմբերի հայտնաբերման և ոչնչացման գործողությունները շարունակվում են: