342 սիրիացի գրոհայիններ  վերադարձան հայրենիք՝ հրաժարվելով հայերի դեմ պայքարից

275

342 սիրիացի գրոհայիններ  վերադարձան հայրենիք՝ հրաժարվելով հայերի դեմ պայքարից

342 սիրիացի գրոհայիններ  վերադարձան հայրենիք՝ հրաժարվելով շարունակել Լեռնային Ղարաբաղում հայերի դեմ պայքարը։

Մարդու իրավունքների սիրիական կենտրոնը հայտնում է, որ չնայած Թուրքիան 230 սիրիացի վարձկաններից բաղկացած նոր խումբ է ուղարկել Ադրբեջան՝ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի դեմ կռվելու, այդուհանդերձ 342 գրոհայիններ լքել են ամեն ինչ և վերադարձել հայրենիք:

Նոյեմբերի 4-ին կենտրոնը փաստագրել է սպանված 9 զինյալի տվյալ:

Այս ընթացքում, ըստ կենտրոնի, սպանվել է 240 զինյալ, որից 183-ի դին տեղափոխվել է Սիրիա, մյուսներինը մնացել է Ադրբեջանում: Բացի այդ, հայկական ուժերը գերեւարել են 2 սիրիացի զինյալի։