Քաթար – Աշխարհի ամենահարուստ երկիրը.

1421

Քաթար – Աշխարհի ամենահարուստ երկիրը.

Քաթարը զարգացած երկիր է՝ բարձր եկամուտ ունեցող տնտեսությամբ։ Ըստ բնական գազի պաշարների՝ Քաթարն աշխարհում երրորդն է, իսկ նավթի պաշարներով՝ տասնչորսերորդը։ Ըստ Արժույթի Միջազգային Հիմնադրամի գնահատականի՝ մեկ շնչին բաժին ընկնող եկամտի ցուցանիշով 2014 թվականի դրությամբ Քաթարն աշխարհում գրավում էր առաջին տեղը։ Միավորված Ազգերի Կազմակերպության կողմից Քաթարը դասակարգված է, որպես մարդկային զարգացման շատ բարձր մակարդակի վրա գտնվող ունեցող պետություն։ Քաթարն արաբական աշխարհում ունի զգալի ռազմաքաղաքական ազդեցություն։

Դա պայմանավորված է նրանով, որ այս երկիրն արաբական գարուն հեղափոխական շարժման շրջանակներում աջակցում է մի շարք կազմակերպությունների։ 2017 թվականի հունիսին Սաուդյան ԱրաբիանԱրաբական Միացյալ ԷմիրություններըԵգիպտոսըԲահրեյնը և Պարսից ծոցի մի շարք երկրներ խզել են դիվանագիտական հարաբերությունները Քաթարի հետ՝ վերջինիս մեղադրելով շիա Իրանին և ահաբեկչական մի շարք խմբավորումներին ֆինանսավորելու և սատարելու համար։ Դա հանգեցրեց Քաթարի դիվանագիտական ճգնաժամին…