Ջալալ Հարությունյանի առողջական վիճակում դրական տեղաշարժ կա. Հովհաննիսյան

334

Ջալալ Հարությունյանի գլխավորությամբ անցկացվել է ծառայողական  խորհրդակցություն - GP NEWS

Ջալալ Հարությունյանի առողջական վիճակում դրական տեղաշարժ կա. Հովհաննիսյան

Արցախի պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ, Արցախի հերոս Ջալալ Հարությունյանի առողջական վիճակում դրական տեղաշարժ կա: Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն հովհաննիսյանը:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Իմ անձնական ճշտված տեղեկությունների համաձայն՝ Ջալալ Հարությունյանը երեկվա դրությամբ բնական շնչառության է անցել, այսինքն՝ անջատել են արհեստական շնչառության սարքը: Հուսանք, որ շատ արագ կվերականգնվի և ոտքի կկանգնի՛՛: