Եթե նրանք զոհվեն կամ հաշմանդամ դառնան հայրենիքի սահմանների պաշտպանության ժամանակ, ապա մեր հիմնադրամը նրանց ընտանիքներին կատարելու է փոխհատուցում… Տեսանյութ. Մանրամասներ

557

 

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը՝ անդրադառնալով հիմնադրամի կողմից զոհված կամ վիրավորում ստացած զինծառայողներին դրամական փոխհատուցում տալուն հայտնեց, որ զինծառայողների ապահովագրության հիմնադրամի միակ առաքելությունն՝ ապահովագրել հայրենիքի սահմանները պաշտպանելու ժամանակ զոհված և վիրավոր դարձած մեր հերոսների կյանքն ու առողջությունը։

«Եթե նրանց հետ որևէ դժբախտ դեպք տեղի ունենա, նրանք զոհվեն կամ հաշմանդամ դառնան հայրենիքի սահմանների պաշտպանության ժամանակ, ապա մեր հիմնադրամը նրանց ընտանիքներին կատարելու է 20 տարվա փոխհատուցում, որոնք կատարվելու են 58 մլն դրամից մինչև 82 մլն դրամ՝ կախված տվյալ զինծառայողի զինվորական դասից»,- ասաց Վարուժան Ավետիքյանը և հավելեց որ սկզբում միանվագ գումար են փոխանցելու, հետո ամսեկան կտրվածքով։

Նրա խոսքով՝ եթե զինծառայողն ունի 3 և ավելի երեխա, ապա ամսեկան կտրվածքով լրացուցիչ 100 հազար դրամ է փոխանցվելու. «Մեր շահառուները կարող են լինել զոհված զինծառայողի ծնողները, կինը կամ ամուսինը, և երեխաները, բացառիկ դեպքում քույր ու եղբայրը»։