Ռուս զինվորականները կստուգեն՝ արդյո՞ք ճիշտ էին տեղեկությունները, որ հարվածներ են հասցվել Հայաստանի՝ ՀԱՊԿ շրջանակում Ռուսաստանի դաշնակից երկրի տարածքին, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Լրատվականը նշում է, որ BBC-ի լրագրողները դեպքի վայրում եղել են կատարվածից մի քանի ժամ անց և սեփական աչքերով տեսել ու համոզվել, որ այս անգամ Ադրբեջանն իսկապես խոցել է թիրախը հենց ՀՀ տարածքում։ Հրապարակման համաձայն՝ երբ նկարահանող խումբը հասել է դեպքի վայր, հրթիռային համակարգի ածխացած կմախքը Սոթք գյուղից Վարդենիս քաղաք տանող ճանապարհից դուրս՝ դաշտում, դեռ ծխում էր։ Ռուսաստանի համար, որը փորձում է միջնորդ հանդիսանալ ԼՂ հակամարտության բանակցային գործընթացում, ՀԱՊԿ անդամ երկրի տարածքի վրա հարձակումը խնդիր է դարձել․ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ռուս զինվորականները կուսումնասիրեն՝ արդյո՞ք նման հարձակում տեղի է ունեցել։ Վարդենիսի մերձակայքում եղած BBC-ի լրագրողները համոզվել են, որ Ադրբեջանի ԶՈՒ-ն ոչ միայն գրոհել է հրթիռային համակարգը, այլ բավականին հաճախ ռմբակոծում է հենց հայկական տարածքները, այլ ոչ թե Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքները։ Հոկտեմբերի 14-ի հրետակոծության ժամանակ տուժել են ոչ միայն ռազմական օբյեկտներ, այլ նաև երկու խաղաղ բնակիչ, BBC-ի լրագրողին պատմել է Վարդենիսի քաղաքապետ Արամ Մելքոնյանը։ Ադրբեջանի ռազմաօդային ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Իքրամ Ալիևի խոսքով՝ ոչնչացվել է «Էլբրուս» համակարգ, գրում է լրատվականը՝ շեշտելով, որ Սոթք գյուղից ոչ հեռու իսկապես զորամաս կա, որը գրավում է ադրբեջանական ԱԹՍ-երի ուշադրությունը։ Սեպտեմբերի 29-ին՝ զինված հակամարտության 3-րդ օրը, Սոթքի մուտքի մոտ կրակի տակ է հայտնվել քաղաքացիական ավտոբուս։ Այդ անգամ ոչ ոք չի զոհվել, չնայած ավտոբուսն ամբողջությամբ հրդեհվել է։ Իսկ արդեն զորամասից բավական հեռո՝ Շատջրեք ու Շատավան գյուղերի միջև ընկած ճանապարհին, արկերը մի քանի անգամ ընկել են ճանապարհի մեջտեղում ու դաշտերում, որտեղ անասուններ են արածում, իսկ տեղաբնակները գյուղատնտեսական աշխատանքներ են անում։ «Ո՞ւմ վրա էին այստեղ նշան բռնել»,- BBC-ի լրագրողի հարցին տեղացիներից մեկը պատասխանել է․ «Այստեղ միայն գյուղերի վրա են նշան բռնում, բայց, ինչպես երևում է, չի հաջողվել խոցել»։
Տուն Без рубрики Որտեղ էին ՀՀ հրթիռային համալիրները, որոնք ոչնչացրել է Ադրբեջանը․ BBC-ի թղթակիցները եղել...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
ԱՄԵՆԱՎԵՐՋԻՆ ՆՅՈւԹԵՐԸ
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն աշխատանքային այցով Լոռու մարզում է. (ֆոտոշարք)
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն աշխատանքային այցով Լոռու մարզում է։ Նախարարը Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի, համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի, մարզպետարանի...
Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը՝ համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչների հետ շրջայց է կատարել համայնքի...
Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը՝ համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչների հետ շրջայց է կատարել համայնքի բոլոր այն փողոցներում, որտեղ ընթանում են նորոգման աշխատանքներ։
Շրջայցը սկսել են...
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն այցելել են Լոռու...
Այսօր ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն այցելել են Լոռու մարզի Տաշիր համայնքում նոր կառուցվող ֆերմա:
«Երեմյան Փրոջեքթսի» գլխավոր տնօրեն...
«Սպարտակիադա» մարզական միջոցառման հնգամարտի հանրապետական փուլում լոռեցիները գրավել են պատվավոր երկրորդ տեղը
Երևանի Հրազդան մարզադաշտում անցկացվեց «Սպարտակիադա» մարզական միջոցառման հնգամարտի հանրապետական փուլը՝ հանրապետության բոլոր մարզերի և Երևանի հաղթող թիմերի միջև: Ծավալված հետաքրքիր և անզիջում պայքարում լոռեցիները...
Բռնցքամարտի երիտասարդների Եվրոպայի առաջնությունում հայ մարզիկներն աննախադեպ արդյունքներ գրանցեցին՝ նվաճելով 13 մեդալ
Երևանի «Միկա» մարզահամալիրում կայացած Բռնցքամարտի երիտասարդների Եվրոպայի առաջնությունում հայ մարզիկներն աննախադեպ արդյունքներ գրանցեցին՝ նվաճելով 13 մեդալ՝ 1 ոսկե, 2 արծաթե և 9 (+1) բրոնզե:
Աղջիկների...