Ժնևի քաղաքային խորհուրդը երեկ 49 կողմ, 18 ձեռնպահ և 2 դեմ ձայներով ընդունել է Ադրբեջանի ռազմական ագրեսիան դատապարտելու, Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը ճանաչելու և Ալիևների կլանի ակտիվները Շվեյցարիայում սառեցնել պարտադրելու մասին բանաձևը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, բանաձևի համահեղինակներն են Աննա Բարսեղյանը, Առնո Մորեյլոն, Բրիջիթ Շթուդերը և խորհրդի մի քանի այլ անդամներ: Խորհրդի 80 անդամների քննարկմանը ներկայացված բանաձևը վերնագրված է «Լեռնային Ղարաբաղում հայերն ունեն ապրելու և ինքնորոշման իրավունք»: Դրանում կատարվում է պատմական ակնարկ՝ Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանին բռնակցման, պարբերաբար ու գազանորեն այնտեղ տեղի ունեցած էթնիկ զտումների, այդ թվում 1988-ից սկսած Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում կոտորածների մասին, հիշատակվում են նաև ՀՀ սահմանների նկատմամբ 2020թ. հուլիսին Ադրբեջանի հարձակումները, նշվում է Թուրքիայի ներգրավվածությամբ սեպտեմբերի 27-ից Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի մասին, դատապարտվում են քաղաքացիական բնակչության դեմ կատարվող ոճրագործությունները, կոչ է արվում քաղաքային խորհրդին անել հնարավորը, որպեսզի պահպանվեն միջազգային հումանիտար իրավունքի, Ժնևյան կոնվենցիայի բոլոր դրույթները: «Ժնևի քաղաքային խորհուրդը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը՝ որպես նրանց անվտանգության երաշխավորման միակ հնարավորություն»,-նշվում է խաղաքային խորհրդի բանաձևում: Հատկանշական է բանաձևի ընդունումը՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի՝ Ժնև այցի նախաշեմին: Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների 12-րդ օրը՝ հոկտեմբերի 8-ին, Բայրամովը Ժնևում ունենալու է հանդիպումներ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
ԱՄԵՆԱՎԵՐՋԻՆ ՆՅՈւԹԵՐԸ
Դպրոցներն ու բուհերը փորձադաշտ. կրթական համակարգի դանդակղոտ բարեփոխումները հարցեր են առաջացնում. (տեսանյութ)
Ի՞նչ փոխվեց կրթական համակարգում 2018-ից հետո. բուհերում եւ դպրոցներում ՀՀԿ-ականներին փոխարինելու եկան ՔՊ-ականները:
Չպետք է լինեն էլիտար դպրոցներ եւ դպրոցներ, որտեղ զուգարան չկա....
Վանաձորի տարբեր թաղամասերում տեղադրվում են մեծ և փոքր աղբարկղեր, կլինեն նոր նստարաններ հանգստի...
Ինչպես հանրապետության բոլոր քաղաքներում, այնպես էլ՝ Վանաձորում , հիմնախնդիր է մնում բնակչների կողմից քաղաքակիրթ աղբաթափության և կազմակերպությունների կողմից աղբահանության պատշաճ իրականացումը, ինչի արդյունքում միայն...
«Միգ» մարզային ռադիոկայանի, «Ռադիոամբիոն» ծրագրի հյուրն էր «Ապրելու Երկիր» կուսակցության Վանաձոր խոշորացված համայնքի ավագանու...
«Միգ» մարզային ռադիոկայանի, «Ռադիոամբիոն» ծրագրի հյուրն էր «Ապրելու Երկիր» կուսակցության Վանաձոր խոշորացված համայնքի ավագանու անդամ Արտավազդ Ալավերդյանը (ռադիոռեպորտաժ)
Այսօր թանգարանների միջազգային օրն է
Միջազգային հանրությունը 1978 թվականից մայիսի 18-ը նշում է որպես թանգարանների միջազգային օր` թանգարանների միջազգային խորհրդի (ԻԿՕՄ) առաջարկով:
Ջերմագին շնորհավորանքներ սիրելի թանգարանի աշխատակիցներ:
"ՄԻԳ"մարզային ռադիոկայանի հյուրերն էին`...
Քաղաքապետի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը շրջայց կատարեց քաղաքի տարբեր հատվածներում կանաչապատվող ու ծաղկադրվող տարածքներում…
Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատարը ծանոթացավ ծաղկանոցների ձևավորման ընթացքին
Այսօր Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը ծաղկանոցների և կանաչապատ տարածքների ձևավորման աշխատանքներին ծանոթանալու նպատակով շրջայց կատարեց...