Հայկական կողմը 18 նոր կորուստ ունի. ընդհանուր առմամբ ունենք զոհված զինծառայող… Բացառիկ կադրեր

1935

Հայկական կողմը 54 նոր զոհ ունի

ԱՀ պաշտպանության բանակի փոխհրամանատար, գնդապետ Արթուր Սարգսյանի խոսքով` ցավոք, ունենք բավականին շատ վիրավորներ։

Հայկական կողմը 18 նոր կորուստ ունի: Տեղեկությունն այսօրվա ճեպազրույցում հայտնեց ԱՀ պաշտպանության բանակի փոխհրամանատար, գնդապետ Արթուր Սարգսյանը։

«Վիրավորների քանակը ճշտվում է: Ցավոք, ունենք բավականին շատ վիրավորներ»,- ասաց հրամանատարը:

Զոհերի՝ հակառակորդի կողմից վերահսկվող տարածքում մնացած դիակների փոխանակման մասին հարցին Սարգսյանը պատասխանեց, որ դրա համար հարկ է, որ գոնե ժամանակավոր զինադադար լինի, որն այս պահին չկա:

«Թշնամու սահմանագոտում գտնվող զոհերի թիվը ես այս պահին ասել չեմ կարող, քանի որ ակտիվ փուլն ընթանում է, զինադադար չկա, որպեսզի մենք կարողանանք այդ ամենը հասկանալ»,- ասաց նա:

Նրա խոսքով` գիշերվա ընթացքում հակառակորդի կիրառած զինտեխնիկայի ու մարդկային ներուժի քանական աննախադեպ է եղել: Այդուհանդերձ, գիշերը լարվածությունը մեծ չի եղել, թեև հակառակորդը ողջ գիշեր շարունակել է հրետակոծությունները:

«Իր ձեռագրին համապատասխան հակառակորդը թիրախավորել է հայկական բնակավայրերը, մանավորապես՝ Մարտունի, Մարտակերտ, Հադրութ քաղաքները»,- ասաց Սարգսյանը:

Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 196 զինծառայողներ և 12 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 250 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդն ավելի քան 3000 զոհ ունի, 4100 վիրավոր։