Գյումրիում մեկ ժամից ավելի տեղացած հորդառատ անձրևը, որն ուղեկցվել է կարկտով, մեծ վնասներ է հասցրել գրեթե բոլոր թաղամասերին։ Ջրածածկ են եղել փողոցներ, սեփական տներ, առևտրի և սպասարկման օբյեկտներ։ Բոլոր փողոցները հեղեղի պատճառով դարձել են անանցանելի։

Վտանգավոր և արտակարգ իրավիճակ էր ստեղծվել Երևանյան խճուղում, որը տարբեր ուղղություններով դեպի քաղաք մտնող գլխավոր մուտքն է։ Փողոցի շրջանաձև օղակում կարկտի սառցանման շերտերը և անձրևը փակել էին ճանապարհը, երկաթուղային կամրջի տակ մեքենաները ջրասույզ էին եղել, մեծ խցանումների հետևանքով մեքենաներն առաջ շարժվել չէին կարողանում։
Ջրածածկ եղած մեքենաների վարորդներն ու ուղևորները հասցրել էին բարձրանալ մեքենաների վրա։ Նրանց մոտենալ հնարավոր է դարձել միայն փրկարարական փչովի նավակների միջոցով։ Փրկարարները մետաղյա հաստ ճոպաններով ջրից դուրս էին բերում մեքենաները։