Նիկոլ Փաշինյան. Չարաշահումների ծավալն այնքան մեծ է, որ իրավապահ մարմիններն ուժասպառ են լինում.

1257

Նիկոլ Փաշինյան. Չարաշահումների ծավալն այնքան մեծ է, որ իրավապահ մարմիններն ուժասպառ են լինում.

«Ո՞վ է ասում, որ Ապրիլյան պատերազմի հետ կապված քննություն չի իրականացվում:  Բա Էջմիածնում հայտնաբերվածն ինչի՞ հետ էր կապված, բա այդ երեխաները ե՞րբ էին սնունդն առաջնագիծ ուղարկել: Բա որ մենք զինված ուժերում կարգ ու կանոն հաստատելուն ուղղված քայլեր ենք ձեռնարկում, դա ինչի՞ հետ է կապված: Ես խնդրում եմ այսպիսի շեշտադրումներ մի արեք, թե՝ տեսեք այս հարցը չի քննվում, փաստորեն ոչ մի բան չի փոխվել, ոնց եկել է, այնպես էլ կգնա… ժողովուրդ ջան, այդ ամենի  ծավալն այնքան մեծ է, որ իրավապահ մարմինները ուժասպառ են լինում: Վստահեցնում եմ՝ չկա այնպիսի բան, որ չի քննվելու: Չարաշահումներ իրականացնողները լսում են ու իրենք գիտեն, որ իրենց հետևից գնալու են, տարբերակ չկա, որ պլստան»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ ասաց Նիկոլ Փաշինյանը:

Հոդվածն ամբողջությամբ` https://armenpress.am/arm/news/941390/