Քիմ Քարդաշյանը գերշքեղ բնակարան է գնել Երևանում․ ՖՈՏՈՇԱՐՔ

413

Քիմ Քարդաշյանի Հայաստան այցն արդեն իրականություն է: Քիմի ժամանումն իսկաես մեծ իրարանցում առաջացրեց հանրության շրջանում:

Աշխարհահռչակ հայուհին շրջեց Երևանի փողոցներով, այցելեց հայկական ռեստորաններ, ինչպես նաև մեկնեց Էջմիածին՝ իր զավակներին կնքերու համար:

Արդեն տեղյակ եք, որ միլիոնավոր հետևորդներ ունեցող, աշխարհահռչակ ամերիկահայ հեռուստաաստղ, գործարար Քիմ Քարդաշյան-Վեսթը՝ կմասնակցի WCIT 2019 Տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային համաժողովին որպես հատուկ հիմնական զեկուցող և պանելիստ:

Ինչպես գիտեք, վարչապետ Փաշինյանը ակտիվ քարոզ էր տանում, որ Հայաստանից դուրս ապրող հայերը անպայման մի բնակարան գնեն իրենց իսկական հայրենիքում և վերադառնան:

Վարչապետի այս խորհրդին է հետևել նաև ամերիկահայ մեգաաստղը:

Նա բնակարան է գնել Հայաստանում, Երևանի սրտում, ավելի կոնկրետ Հյուսիսային պողոտայում:

Լրագրողներին արդեն հաջողվել է պարզել, թե որն է այդ բնակարանը, լուսանկարել և ցույց տալ թե ինչպիսի տեսք ունի այն ներսից։

Նշեմ նաև, որ լուսանկարները հրապարակել են ամերիկյան լրատվամիջոցները,-ֆեյսբուքի իր էջում գրել է Ջոն Մելիքբեկյանը: