
ArmDaily.am Կաքից տեղեկամում ենք, որ`
Երեկ ֆեյսբուքում լուսանկար էր տարածվել, որ Երևանի 2800-ամյակին նվիրված նորաբաց այգու արձաններից մեկը կոտրել են։ Օգտատերերի մի մասը նշում էր, որ տղայի արձանի ջարդված ձեռքը ֆոտոշոփ է, իսկ մյուսները նշում էին, որ արձանն իսկապես ջարդված է։
Մենք պարզեցինք, որ արձանի թևը իսկապես կոտրված է և արդեն կոտրված թևը տարել են այգուց։ Կոտրված թևի հետ տարել են նաև արձանի մաս կազմող նավակը։
ArmDaily.am-ի հարցին ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնեցին, որ ոստիկանություն հաղորդում չի ներկայացվել արձանի վնասման դեպքով։
Նշենք, որ ավելի վաղ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը հայտնել էր, որ այգու պահպանությամբ զբաղվում է Վարդանյանների ընտանիքը։