Աղոթք Ձեր գործերի և կատարվելիք աշխատանքների հաջողության համար

681

Մարդկային կյանքի տարբեր ոլորտներում աղոթքի ազդեցությունը անգնահատելի է:Վերին ուժերին ուղղված խնդրանքը կօգնի գործերի հաջող ավարտին և հաջողության հասնել աշխատանքում:

Հաճախակի մեծ խնդիրները ստիպում են կարծել, թե կյանքում սկսել է սև գիծ, իսկ երջանկությունը երես է դարձրել մեզնից: Իհարկե հաջողության առաջին բանալին դա դրական տրամադրվածությունն է, սակայն աղոթքը նույնպես ավելորդ չի լինի: Դժվար իրավիճակում վերին ուժերին դիմելը կօգնի աշխատանքի հաջողությանը:

Աղոթք աշխատանքից առաջ

Օրը պետք է սկսել լավ տրամադրությամբ և այս աղոթքով:

Հիսուս Քրիստոս Աստծո որդի, հույսս քո օգնությունն է: Պաշտպանիր չարից և անհաջողությունից, օգնիր դժվար պահին, օգնիր հաջողությամբ կատարել իմ աշխատանքը: ԱՄԵՆ…

Աղոթք աշխատանքն ավարտելուց հետո

Աշխատանքը ավարտելուց հետո պետք է անպայման շնորհակալություն հայտնել վերին ուժերին:Հիսուս Քրիստոս շնորհակալ եմ ամբողջ օրվա օգնության համար:Թո՛ղ,որ ամեն օր լինեմ Քո հովանավորության ներքո:ԱՄԵՆ

3 անգամ խաչակնքվեք և գնացեք տուն:

Գերծերի հաջողության աղոթք

Աղոթքի այս բառերը օգնում են իրագործել նպատակներն ու հաջողությամբ ավարտել ձեռնարկած գերծը: Աղոթքի ազդեցությունը և Ձեր ջանքերը կնպաստեն, որ հաջողությամբ հասնեք նպատակին:

«Աստվա՛ծ իմ, Քո տնորինության տակ է իմ ողջ կյանքը, և ես հավատում եմ Քո օգնությանն ու օրհնությանը: Հաջողություն տուր ինձ՝Աստծո ծառայիս(անունը): Խնդրում եմ երկնքի արքային հպվել իմ ճակատագրին և այն ուղղորդել հաջողության ճանապարհով, որպեսզի իմ կյանքը գերագույն իմաստ ձեռք բերի, որ գործերս միշտ հաջողությամբ պսակվեն, որ խոչընդոտների չհանդիպեմ: ԱՄԵՆ»

Եթե Դուք անկեղծ էիք աղոթելիս, ապա վերին ուժերը անպայհման կլսեն այն: