Լավ լուր. ներկայացվել են թափուր աշխատատեղեր

342

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի  նախարարությունը հայտարարում է ընտրություն  նախարարության  քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար։

Զբաղվածության պետական գործակալության պետ

(պաշտոնի ծածկագիր` 25-1.2-7)

Ապահովում է աշխատաշուկայի ընթացիկ վիճակի ուսումնասիրության, վերլուծության, ազդեցության գնահատման և կանխատեսման, էլեկտրոնային պաշտոնական կայք էջի վարման, աշխատաշուկայի վիճակի մասին տեղեկատվության հավաքագրման, թարմացման ու հասանելիության, զբաղվածության ոլորտի տեղեկատվական շտեմարանի ձևավորման և վարման գործառույթների իրականացումը:

Ապահովում է տարածքային կենտրոնների կողմից աշխատանք փնտրող անձանց` զբաղվածության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության, զբաղվածության պետական ծրագրերի և մասնագիտական կողմնորոշման վերաբերյալ խորհրդատվության տրամադրման.կարիքների գնահատման, անհատական ծրագրի կազմման և անհատական ծրագրի իրականացման մասին երկկողմ պայմանագրի կնքման, հաշվառման, գործազուրկի կարգավիճակէ տրամադրման, դրա կասեցման, վերականգնման և դադարեցման, գործառույթների իրականացումը:

Ապահովում է զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրի (այսուհետ ամենամյա ծրագիր) մշակման աշխատանքներին գործակալության մասնակցությունը:

նախարարին ներկայացնում է առաջարկություններ ամենամյա ծրագրի` ըստ մարզերի, տարածքային կենտրոնների և աշխատանք փնտրող անձանց առանձին խմբերի (շահառուների) տեղաբաշխման վերաբերյալ:

Ապահովում է ամենամյա ծրագրի իրականացումը և դրա մոնիթորինգի ու գնահատման իրականացմանը գործակալության մասնակցությունը.

աշխատուժի առաջարկի ու պահանջարկի գնահատման արդյունքների հիման վրա նախարարին ներկայացնում է  առաջարկություններ նախնական (արհեստագործական), միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում անվճար ուսուցանվող մասնագիտությունների ցանկի ու տեղերի վերաբերյալ:

Ապահովում է տարածքային կենտրոնների կողմից աշխատանք փնտրող անձանց՝ համապատասխան թափուր աշխատատեղերի առկայության դեպքում, գործատուների մոտ ուղեգրման գործատուներից, ինչպես նաև օտարերկրյա պետությունների համապատասխան մարմիններից թափուր աշխատատեղերի, զանգվածային ազատումների, ինչպես նաև սպասվելիք կառուցվածքային փոփոխությունների և այլ միջոցառումների մասին տեղեկությունների ստացման, գործատուներին զբաղվածության պետական ծրագրերի, ինչպես նաև աշխատաշուկայի վիճակի վերաբերյալ տեղեկատվության և մասնագիտական խորհրդատվության տրամադրման.գործառույթների իրականացումը:

Ապահովում է  հանրապետական և տարածքային համաձայնեցման կոմիտեների ձևավորման ու արդյունավետ գործունեությունը:

Ապահովում է  պարբերաբար զանգվածային լրատվության միջոցներով և էլեկտրոնային պաշտոնական կայքէջի միջոցով` նոր ստեղծվող ու թափուր աշխատատեղերի, աշխատաշուկայի վիճակի, ամենամյա ծրագրի կատարման ընթացքի (ծախսված ֆինանսական միջոցների և արդյունքների) մասին տեղեկատվության առցանց հրապարակումը և ամենամյա ծրագրին հատկացված ֆինանսական միջոցների նպատակային և արդյունավետ օգտագործումը:

նախարարին ներկայացնում է առաջարկություններ զբաղվածության բնագավառին վերաբերող Հայաստանի Հանրապետության օրենսդրության կատարելագործման և զբաղվածության պետական ծրագրերի իրականացման վերաբերյալ:

Ապահովում է  Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով զբաղվածության պետական ծրագրերի իրականացման համար ոչ նպատակային ծախսված ֆինանսական միջոցների վերադարձման գործընթացը:

Ապահովում է  օտարերկրյա պետություններում աշխատանքային գործունեության ծավալման, մասնագիտական ուսուցման ցանկություն ունեցող անձանց իր իրավասության սահմաններում տեղեկատվության տրամադրման և խորհրդատվության իրականացման, ինչպես նաև նրանց և օտարերկրյա պետությունների գործատուների միջև միջնորդության իրականացումը, ինչպես նաև  արտագնա աշխատանքների կազմակերպման,աշխատանքային միգրանտների շահերի պաշտպանության հարցերի մասին կնքված Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի շրջանակներում` արտագնա աշխատանքների համար աշխատանքային միգրանտների հավաքագրման, վերապատրաստման կազմակերպումը:

Ապահովում է գործակալության և տարածքային կենտրոնների պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, սոցիալական գործընկերների, գործատուների, աշխատանքի տեղավորման ոչ պետական, հասարակական և այլ շահագրգիռ կազմակերպությունների հետ համագործակցությունը, միջազգային պայմանագրերի շրջանակներում ապահովում է  զբաղվածության կարգավորման համատեղ ծրագրերի իրականացումը՝ նախարարի կամ նախարարի տեղակալի հանձնարարությամբ:

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովում է քաղաքացիների առաջարկություններին, դիմումներին և բողոքներին ընթացք տալը.

Իր իրավասության սահմաններում ապահովում է «Գնումների մասինե Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով զբաղվածության պետական ծրագրերի ու պահպանման ծախսերի շրջանակներում ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գնման գործընթացի իրականացումը:

Ապահովում է  Գործակալության բյուջետային պլանավորման և ֆինանսավորման գործընթացին մասնակցությունը:

Ապահովում է  Գործակալության հաշվապահական հաշվառման վարումը և  զբաղվածության պետական ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների մասին հայտի, ծախսերի նախահաշիվների կազմման և այն նախարարին ներկայացման գործառույթների իրականացումը:

Ապահովում է վարչական վիճակագրական հաշվետվությունների (հարցաթերթեր, տեղեկանքներ և այլն) կազմման ու ներդրման դրանց միջոցով հավաքագրված տվյալների ու տեղեկությունների հիման վրա վարչական վիճակագրական ռեգիստրների վարման գործառույթների իրականացումը:

Ապահովում է տարածքային կենտրոններից ստացված զբաղվածության մասին վիճակագրական ու ֆինանսական հաշվետվությունների ամփոփման և դրանք սահմանված կարգով նախարարին ու Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայություն ներկայացման գործառույթների իրականացումը:

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գործակալության կանոնադրական նպատակների իրականացման համար ապահովում է  համապատասխան մարմիններից տեղեկատվության ստացումը:

Գլխավոր քարտուղարի հանձնարարությամբ ապահովում է Գործակալության առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր նախապատրաստելը, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցեր մշակելը:

Գլխավոր քարտուղարին առաջարկություններ է ներկայացնում՝ իր անմիջական ենթակայության տակ գտնվող քաղաքացիական ծառայողներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով  վերապատրաստելու, կարգապահական տույժի ենթարկելու և խրախուսելու վերաբերյալ:

Համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Գործակալության քաղաքացիական ծառայողների բացակայության դեպքում նրանց փոխարինելու մասին:

Գլխավոր քարտուղարի հանձնարարությամբ կատարում է քաղաքացիների ընդունելություն:

Գլխավոր քարտուղարին է ներկայացնում Գործակալության աշխատանքային ծրագրերը:

Այլ մարմիններից, պաշտոնատար անձանցից ստանում է Գործակալության առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր:

Ստորագրում է Գործակալության անունից պատրաստվող փաստաթղթերը.

Գործակալության լիազորությունների շրջանակներում նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ:

Գլխավոր քարտուղարին, ըստ անհրաժեշտության,  ներկայացնում է առաջարկություններ՝ Գործակալության աշխատանքներին մասնագետներ, փորձագետներ, գիտական հաստատությունների ներկայացուցիչներ ներգրավելու, ինչպես նաև աշխատանքային խմբեր կազմավորելու համար:

Գործակալության առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված, ինչպես նաև Գլխավոր քարտուղաի գիտությամբ, կարող է հրավիրել խորհրդակցություններ՝ դրանց մասնակից դարձնելով համապատասխան մարմինների պաշտոնատար անձանց, մասնագետների, փորձագետների:

Ըստ անհրաժեշտության ներկայացնում է համապատասխան զեկուցումներ՝ իր կողմից սպասարկվող ոլորտին առնչվող համապատասխան մարմիններում, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից կատարվող աշխատանքների վիճակի մասին.

Իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:

նշված ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`

ունի բարձրագույն կրթություն
քաղաքացիական ծառայության գլխավոր  պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն  երկու տարվա ստաժ, կամ առնվազն հինգ տարվա քաղաքացիական ծառայության ստաժ և քաղաքացիական ծառայության 2-րդ դասի խորհրդականի դասային աստիճան, կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական, կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանարապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական  պաշտոններումառնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, կամ մինչև 2020 թվականի հունվարի 1-ը պետական կառավարման ոլորտի առնվազն հինգ տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն երեք տարին` ստորաբաժանման ղեկավարի պաշտոնում:

Ունի «Զբաղվածության մասին»,  «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության կառավարության  2014  թվականի    մայիսի  29-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 14-ի N 1823-Ն է N 1821-Ն որոշումներում  փոփոխություններ  ու  լրացումներ  կատարելու  մասին» N  578-Ն որշման, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող մի շարք իրավական ակտեր հաստատելու մասին N 534-Ն որոշմաէ և  իր լիազորությունների հետ կապված իրավական  այլ   ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն:

Տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը:

Ունի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:

Տիրապետում է ռուսերեն (ազատ) կամ անգլերեն (կարդում և կարող է բացատրվել), կամ ֆրանսերեն (կարդում և կարող է բացատրվել), կամ գերմաներեն (կարդում և կարող է բացատրվել) լեզվին:

Աշխատավարձի չափը՝ 377659 ՀՀ դրամ,

Նշված ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու հիմքի հնարավոր վերացման ժամկետն է՝ մինչև ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու հիմքի վերացում։

Դիմող  ՀՀ քաղաքացիները  պետք է ներկայացնեն հետևյալ  փաստաթղթերը

դիմում.
տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար  մասնագիտական գիտելիքների  և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից  ներկայացվող պահանջների  բավարարումը հավաստող փաստաթղթերի դիպլոմի(ների), վկայական(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել  տեղեկանք համապատասխան մարմնից) պատճեները բնօրինակների հետ միասին.
արական սեռի անձիք նաև զինգրքույկ կամ դրան փոխարինող  ժամանակավոր  և զորակոչային  տեղամասին կցագրման  վկայական.
մեկ գունավոր լուսանկար 3X4 սմ չափսի.
անձնագրի պատճենը (/առաջին և գրանցման էջերով).
1-2 էջի սահմաններում պահանջվում է նաև զբաղվածության գործակալության աշխատանքների և ծրագրերի մասին առաջարկ ներկայացնել:
Փաստաթղթերը ընդունվում են ամեն օր, ժամը 9.00-12.30-ը,  բացի շաբաթ և կիրակի օրերից:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն  16.04.2019թ.

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի  նախարարության աշխատակազմ /ք.Երևան Կառավարական տուն 3, հեռ.060652624 էլեկտրոնային փոստի հասցե. HR@mlsa.am/:

Դիմումի ձևը՝