.թուրքի ոտք դրած տեղը այլևս խոտ չի բուսնի, դա է ձեր թուրք էությունը, դուք 104 տարվա մեջ չեք փոխվել և չեք էլ փոխվի, դե հիմա ինձ լսիր այ բթամիտ. Մասիս սարը, Ղարսը, Վանը, Էրզրումը, Սասունը Հայաստան է տո այ քոչվոր վայրի ցեղ, որ պատմության մեջ գոյություն չունես մահմեդակեն կճղակավոր տեղդ վեր ընգի…

291

Թուրքիան խստորեն դատապարտել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր հռչակելու մասին որոշումը:

Թուրքիայի նախագահի՝ Էրդողանի  պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Կալինն այս մասին հայտարարություն է  տարածել, որում ասվում է, որ  Հայերի ցեղասպանության մասին պնդումները «քաղաքական սուտ» են եւ որ Անկարայի կողմից մերժելի է  «Մակրոնի՝ քաղաքական իրադարձությունը պատմական գործիք դարձնելու ձգտումը».

«Մենք խստորեն դատապարտում ենք նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունը, որտեղ նա ներկայացրել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր հռչակելու մասին որոշումը: Հայերի ցեղասպանության մասին պնդումները «քաղաքական սուտ» են, հակասում են պատմական փաստերին և իրավական հիմքեր չունեն: Դդատապարտում և մերժում ենք  Մակրոնի քաղաքական իրադարձությունը պատմական գործիք դարձնելու ձգտումը, որպեսզի ինչ-որ կերպ փրկի իր երկրում ստեղծված իրավիճակը»:

http://galatv.am