Հայաստանն առաջին չեմպիոնն ունի Բուխարեստում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում: 61 կգ քաշային կարգում ազատ ոճային Արսեն Հարությունյանը ֆանտաստիկ գոտեմարտում հաղթեց Վրաստանը ներկայացնող 27-ամյա Բեկա Լոմտաձեին:
Գոտեմարտի մեկնարկային րոպեներին պարտվելով 8-0 հաշվով՝ հայ ըմբիշը կարողացավ ոչ միայն կրճատել միավորների տարբերությունն այլև ի վերջո փայլուն հաղթանակի հասնել 17-11 հաշվով:
Մեր ըմբիշը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 14:8 հաշվով հաղթել էր ուկրաինացի Վոլոդիմիր Բուրուկովին, քառորդ եզրափակչում հաղթահարել էր թուրք Ռեջեփ Թոփալի արգելքը՝ առավելության հասնելով 5:2 հաշվով:
Կիսաեզրափակչում բավականին դրամատիկ պայքարում 19-ամյա ըմբիշը 10:4 հաշվով հաղթել էր ռումինացի Նիկոլայ Օխլոպկովին: