Կարմիր գինու մեջ թրջած սխտորը 100 հիվանդություն է բուժում

622

Այս միջոցն իր մեջ է ներառում կարմիր գինու և սխտորի դրական հատկությունները: Խառնուրդը շատ հիվանդություններ է կանխում, մաքրում է արյունը, խոլեստերինը, ամրացնում իմունային համակարգը, նպաստում է սրտի աշխատանքին: Այն նաև օրգանիզմից դուրս է բերում աղերը, բարձրացնում է դիմադրողականությունը:

Եվ այսպես՝ անհրաժեշտ է 12 պճեղ սխտոր, կես լիտր լավ որակի կարմիր գինի:

Մաքրեք սխտորը և լցրեք ապակե տարայի պեջ, վրան լցրեք կես լիտր կարմիր գինի: Խորհուրդ ենք տալիս օգտվել գյուղական սխտորից, այլ ոչ թե սուպերմարկետներում վաճառվող սխտորից, որոնց մեջ մկնդեղի տոկոսը բարձր է և թերապևտիկ հատկությունները՝ ցածր: Սխտորը կարող եք նաև կիսել, այդպես ազդեցությունն ավելի ուժեղ կլինի:

Խառնուրդը հարկավոր է կափարիչով փակել և 2 շաբաթ պահել մութ տեղում: Պետք է պարբերաբար՝ օրը 2-3 անգամ, տարան թափահարել: 2 շաբաթ անց հեղուկը պետք է ֆիլտրել և պահել անթափանց տարայի մեջ: Հարկավոր է ընդունել մեկ ամիս, օրը 2-3 թեյի գդալ: