Միշա Գրիգորյանը ցնցել է «Ձայնը. երեխաներ» շոուի ժյուրիին (Տեսանյութ)

874

Միշա Գրիգորյանը ցնցել է «Ձայնը. երեխաներ» շոուի ժյուրիին (Տեսանյութ)

Ստեփանակերտցի Միխայիլ Գրիգորյանը փայլուն ելույթ է ունեցել ռուսական Առաջին ալիքով հեռարձակվող «Ձայնը. երեխաներ» երաժշտական հեռուստաշոուի վերջին «Կույր լսումներում»։

Միխայիլը կատարել է Բրունո Մարսի «Versace on the Floor» երգը։ Նրա կողմն են շրջվել Վալերի Մելաձեն և Պելագեան։

«Իմ անունը Միշա Գրիգորյան է։ Ես Հայաստանից` Ստեփանակերտից, 10 տարեկան եմ», – այսպես է ներկայացել Միխայիլը բուռն ծափահարությունների արժանանալուց հետո։