ՎԱԲԱՏԵՔՍ — Երբ եղանակը խոչընդոտ չէ

1096

ՎԱԲԱՏԵՔՍ ՍՊԸ-ն հանդիսանում է առաջին և միակ կարկտապաշտպան ցանցերի և դրանց տեղադրման համակարգերի արտադրողը Հայաստանում և ողջ տարածաշրջանում: Ընկերությունը նվազագույնը 10 տարի իրականացնում է իր կողմից ցանցապատված այգիների սպասարկումը և տրամադրում երկարաժամկետ երաշխիքներ…

Առաջիկայում, ցանցերը կկիրառվեն ոչ միայն գյուղատնտեսության մեջ, այլև բանակում, ինչպես նաև ավտոմեքենաների պաշտպանության համար:

… «ՎԱԲԱՏԵՔՍ» ընկերության ծրագրի ղեկավար Աշոտ Հարությունյանը տեղեկացրեց, որ, բացի հակակարկտային ցանցերի արտադրամասից, շուտով շահագործման կհանձնվի ևս 2 նոր արտադրամաս. «20 օրից շահագործման կհանձնվի սյուների շպալերաների արտադրամասը, որը կրկին իտալական տեխնոլոգիաներով հագեցած արտադրամաս է, իսկ մինչև տարեվերջ շահագործման կհանձնենք աքսեսուարների արտադրամասը: Եվ 2019 թվականից մենք ունենում ենք Հայաստանում մի արտադրություն, որի շնորհիվ դրսից կախման մեջ չենք լինի. ճանապարհի առումով մատչելի կլինի: Ցանցերի գինն այս պահին, որ Իտալիայից ներկրվում է, դրանից շուրջ 40 տոկոս էժան կնստի ֆերմերի վրա:

Տարածաշրջանում եզակի արտադրամասերի շահագործման արդյունքում կստեղծվի մոտ 120 աշխատատեղ»: