Նիկոլ Փաշինյան. Մարդիկ պատրաստ են կովը մորթել, հեռուստացույց չառնել, որ նպաստ ստանան (տեսանյութ)

489

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Ղազախստանում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասել է, որ Հայաստանում 350,000 աշխատող կա, որոնց ստեղծած տնտեսական արդյունքը բաշխվում է մյուս չաշխատող 800,000-ի մեջ, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

«Մարդիկ արդեն հին իներցիայով ասում են դե աշխատանք լինի՝ աշխատենք, հետո հարց ու փորձ ենք անում, ու պարզվում է, որ այդ նույն գյուղից, որտեղի կառավարությունից աշխատանք էին պահանջում, 50 մետր հեռավորության վրա գտնվող ձեռնարկությունում թափուր աշխատատեղ կա, բայց սեփականատերը տարիներ շարունակ չի կարողանում աշխատող գտնել: Ինչու՞, որովհետև մարդիկ չեն ցանկանում աշխատել նպաստից չզրկվելու համար: Մտածում են՝ հենց աշխատեն, այդ նպաստից կզրկվեն, մարդիկ մեր երկրում հասել են այն վիճակին, որ պատրստ են իրենց կովերին մորթել, հեռուստացույց չառնել, որ ստանան այդ նպաստը», — ասել է Փաշինյանը:

https://www.azatutyun.am/