Զոհված Արմենի մայրը նորից որդի ծնեց․ փոքրիկին կերակրելու որևէ միջոց չունեն

487

«2014 թվականի հունիսի 24-ին զոհվեց որդիս՝ Արմեն Ավետիսյանը։ Իմ կյանքի ամենածանր հարվածը ստացա, բայց փորձեցի մխիթարվել ու ապրել հանուն մյուս զավակներիս»,-Armdaily.am-ի հետ զրույցում ասաց զոհված զինծառայողի մայր՝ Գայանե Ավետիսյանը։

Ուզում էի մի քիչ ցրել մեր տխրությունը»,-պատմում է Գայանե Ավետիսյանը։ Որդեկորույս մայրը նշում է, որ իրենց տունը կորցրել են երկրաշարժից հետո ու հիմա ապրում են ուրիշի տանը։ «Որդուս զոհվելուց հետո պետությունը մի քիչ գումար տրամադրեց, սակայն չկարողացանք տուն կառուցել։ Ընտանիքով հիվանդ ենք, դեղի գումար էլ չենք հասցնում վաստակել։

Փոքր երեխաս նորմալ սնունդ չունի»,-ցավը կիսեց Գայանե Ավետիսյանը։ Նշենք, որ 2014 թվականի Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու գնդակային վիրավորում ստացած զինծառայող, 19-ամյա Արմեն Ավետիսյանը մեկ տարվա զինծառայող էր։ Օգնել ցանկացողները կարող են զանգահարել 093404715 ,Գայանե Ավետիսյան

Նյութի Աղբյուրը: https://hay-info.ru

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝  https://www.armdaily.am