Ըմբիշ Ստեփան Մարյանյանը ՌԴ հավաքականի կազմում դարձավ աշխարհի չեմպիոն

276

Ազգությամբ հայ Ռուսաստանը ներկայացնող հունահռոմեական ոճի ըմբիշ Ստեփան Մարյանյանը (63 կգ) դարձավ աշխարհի 2018 թ. չեմպիոն` հոկտեմբերի 26-ին, եզրափակչում առավելության հասավ ուզբեկ Էլմուրաթ Տասմուրադովի նկատմամբ: Հաղթեց 6-3:

Այս քաշային կարգում Հայաստանն էր ներկայացնում Սլավիկ Գալստյանը: 1/8 եզրափակչում նա պարտվել էր Թալեհ Մամադովին, որը եզրափակիչ չկարողացավ հասնել, ու Գալստյանը չկարողացավ պայքարել գոնե բրոնզի համար:

Աշխարհի 2018 թ. առաջնությունը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում սկսվել է հոկտեմբերի 20-ին: Կավարտվի 28-ին: