Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատարը հանդիպել է չինացի գործարարների հետ

315

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Չինաստանի առևտրաարդյունաբերական բանկի Ծիանգսու նահանգի մասնաճյուղի նախագահ Յան Ջիհանի գլխավորած գործարարների պատվիրակությանը։

Չինացի գործարարները հայտնել են, որ ցանկանում են ներդրումներ անել Հայաստանում և մասնավորապես հետաքրքրված են տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, մշակող արդյունաբերության, ինչպես նաև հանքարդյունաբերության ոլորտներով։ Հանդիպման ընթացքում ներդրողների հետ քննարկվել են նաև դեպի Չինաստան հայկական ոգելից և հանքային խմիչքների արտահանման հնարավորությունները։

Տիգրան Խաչատրյանը ողջունել է գործարարների այցը Հայաստան՝ հույս հայտնելով, որ հետագա հանդիպումներին և քննարկումներին կհետևեն շոշափելի արդյունքներ: Նա վստահեցրել է, որ Հայաստանի կառավարությունը կաջակցի ներդրումային նախաձեռնություններին անհրաժեշտ բոլոր փուլերում։

Չինացի գործարարների առաջարկով Տիգրան Խաչատրյանը հյուրերին ներկայացրել է Հայաստանում հանքարդյունաբերության ներուժը և հնարավորությունները։

Նախարարի տեղակալի պաշտոնակատար Մանե Ադամյանն անդրադարձել է զբոսաշրջության ոլորտին՝ ներկայացնելով գործարարներին հետաքրքրող ներդրումային ծրագրեր։

http://armtimes.com