Անդրանիկ Կարապետյանը՝ Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների չեմպիոն

317

ՀՀ ծանրամարտի հավաքականի անդամ, Եվրոպայի 2016 թ. չեմպիոն, 2017 թ. մինչեւ 23 տարեկանների չեմպիոն Անդրանիկ Կարապետյանը (85 կգ) հաղթեց Եվրոպայի 2018 թ. մինչեւ 23 տարեկանների առաջնությունում: Այսօր՝ հոկտեմբերի 25-ին, Լեհաստանում ընթացող մրցաշարում երկամարտում նա գրանցեց 369 կգ՝ 22 կգ-ով առաջ անցնելով 2-րդ տեղը զբաղեցրած մարզիկից: Պոկում վարժությունն ավարտեց 176, հրումը՝ 193 կգ-ով:

85 կգ քաշային կարգում 2-րդ տեղը զբաղեցրեց ռուս Ռոման Չեպիկը: Նա երկամարտում գրանցեց 347 կգ: Բրոնզե մեդալը բաժին հասավ Իգոր Կոնոտոպին (339 կգ):

Եվրոպայի մինչեւ 20 ու մինչեւ 23 տարեկանների 2018 թ. առաջնությունը լեհական Զամոսց քաղաքում մեկնարկել է հոկտեմբերի 20-ին: Կավարտվի 27-ին: Ավելի վաղ ՀՀ հավաքականի կազմում մինչեւ 20 տարեկանների արծաթե մեդալակիր էր դարձել Ռաֆիկ Հարությունյանը (77 կգ), մինչեւ 20 տարեկանների բրոնզե մեդալակիր էր դարձել Արմեն Գրիգորյանը (69 կգ): Իզաբելլա Յայլյանն (63 կգ) էլ բրոնզե մեդալ էր նվաճել մինչեւ 23 տարեկանների առաջնությունում:

http://armtimes.com