Ի հիշատակ Արա Գյուլերի թուրք վիրտուոզ ջութակահարը նվագել է Կոմիտասի «Կռունկ»-ը (տեսանյութ)

759

Հայտնի թուրք վիրտուոզ ջութակահար Ջիհաթ Աշքընը ի հիշատակ կյանքից հեռացած պոլսահայ մեծանուն լուսանկարիչ Արա Գյուլերի կատարել է Կոմիտասի «Կռունկ» հայտնի ստեղծագործությունը: Իր կատարումը Աշքընը տեղադրել է Facebook-ի իր էջում՝ նշելով՝ «Արա Գյուլերին…»:

Թուրքիայում բնակվող բազմաթիվ հայ եւ այլազգի մտավորականներ, հասարակական ու արվեստի գործիչներ, լրագրողներ եւ պարզապես ստամբուլահայ համայնքի անդամներ սոցցանցերի հրապարակումներում վերհիշել են Գյուլերի հետ կապված հին ու նոր պատմություններ՝ ափսոսանք հայտնելով լեգենդար լուսանկարչի կորստի կապակցությամբ:

Նշանավոր արվեստագետը վախճանվել է հոկտեմբերի 3-ի ուշ երեկոյան, Շիշլիի հիվանդանոցում, 90 տարեկան հասակում, սրտի անբավարարության հետեւանքով: Արա Գյուլերի հոգեհանգստի արարողությունը կատարվել է Ստամբուլի Բեյօղլու շրջանում գտնվող Սուրբ Երրորդության հայկական եկեղեցում: Նրա աճյունը ամփոփվել է Շիշլիի հայկական գերեզմանատանը:

Ստամբուլում մինչ օրս սգում են հանրահայտ լուսանկարչի մահը, մարդիկ ցավակցելու են գնում քաղաքի սիրված վայրերից մեկը համարվող «Արա» սրճարան: Գյուլերը հաճախ էր լինում իր անունը կրող սրճարանում․ համեստ նստում էր մի անկյունում, օրվա մամուլն էր թերթում, նրա արվեստի երկրպագուներն էլ առիթ էին ունենում հանդիպել, զրուցել վարպետի հետ: Այսուհետ սրճարանի այցելուներին Գյուլերի մասին կպատմի նրա թողած ժառանգությունը: Ցավակցական հեռագիր էր հղել նաեւ Հայաստանի վարչապետի պաշտոնակատարը:

http://armtimes.com

ARA GÜLER İÇİN…. Gomidas Krunk #aragüler #araguler #gomidas #komitas #krunk #cihataskin #cihataşkın #violin #violinist

Опубликовано Cihat Aşkın Четверг, 18 октября 2018 г.