Ալավերդու պղնաձուլական գործարանը փակվեց. աշխատակիցները փակել են միջպետական ճանապարհն ու երկաթգիծը

1003

Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատանքներն այսօր առավոտից դադարեցվել են: Այս տեղեկությունը ՀԺ-ի հետ զրույցում հաստատեց գործարանի տնօրեն Լուսինե Մեջլումյանը՝ հրաժարվելով պատասխանել այլ հարցերի. «Միայն կհաստատեմ, որ ընկերության մետալուրգիական գործունեությունը դադարեցվել է, արտացոլիչ վառարանը անջատված է»,-ասաց նա՝ հորդորելով մյուս հարցերի վերաբերյալ պաշտոնապես դիմել իրենց հասարակայնության հետ կապի եւ լրատվության բաժին: Այստեողից էլ առաջարկեցին բոլոր հարցերն ուղղել գրավոր:

Ներկայումս աշխատակիցները կրկին փակել են  Մ-6 միջպետական ճանապարհն ու երկաթգիծը՝ պահանջելով կառավարությունից լուծումներ տալ առաջացած խնդիրներին:

Հիշեցնենք, որ դեռեւս հոկտեմբերի 10-ին ընկերության աշխատկիցները կրկին բողոքի ակցիա էին իրականացրել գործարանի առաջ ծառացած խնդիրների պատճառով՝ փակելով երկաթգիծն ու Մ-6 միջպետական ճանապարհը: Ավելի ուշ փակ հանդիպում տեղի ունեցավ փոխվարչապետի ու Վալերի Մեջլումյանի միջեւ:

http://armtimes.com