Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների միջև օպերատիվ կապ է հաստատվել

435

ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի ու Ադրբեջանի նախագահի միջև օպերատիվ կապ է ստեղծվել: Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Այո, Ադրբեջանի հետ հաստատվել է հուսալի օպերատիվ կապ և կարող ենք ասել, որ փոխադարձաբար ցանկացած տեղեկատվություն, կես ժամվա ընթացքում, կհասնի Ադրբեջանի նախագահին և եթե նրանց կողմից լինի՝ ինձ», — ասաց Փաշինյանը:

Վարչապետի պաշտոնակատարը փաստեց, որ սահմանին իրավիճակն աննախադեպ հանգիստ է՝ պնդելով, որ դա նաև Դուշանբեի համաձայնության արդյուքն է:

https://www.azatutyun.am