Մահացել է Microsoft-ի համահիմնադիր Փոլ Ալենը՝ ամենահարուստ մարդկանցից մեկն աշխարհում

650

Երեկ՝ հոկտեմբերի 15-ին, 65 տարեկանում կյանքից հեռացել է Microsoft ընկերության համահիմնադիր Փոլ Ալենը: Այս մասին ասվում է Ալենի հիմնած Vulcan ներդրումային ընկերության  հայտարարության մեջ, որտեղ նշվում է, որ մահվան պատճառը քաղցկեղն է եղել:

Հայտարարության մեջ նշվում է, որ Փոլ Ալենը մահացել է ամերիկյան Սիեթլ քաղաքում, լիմֆոմայի հետևանքով առաջացած բարդությունների հետեւանքով:

Փոլ Ալենն ու Բիլ Գեյթսը դպրոցական ընկերներ են եղել, հիմնել են Microsoft-ը 1975 թվականին: Շահույթի 36%-ը հասավ Փոլին, իսկ 64%-ը՝ Բիլին։

Ընդհանուր բիզնեսում Փոլ Ալենը զբաղվում էր տեխնիկական մտքերով և հեռանկարային գործերով, իսկ Գեյթսին ավելի հոգեհարազատ թվացին համաձայնությունները, պայմանագրերը և այլ աշխատանքային շփումները։ Հիմնական հարցերը նրանք միասին էին լուծում. երբեմն, ինչպես հետագայում խոստովանել է Բիլը, վեճերը շարունակվում էին 6-8 ժամ։

Ալենը ստիպված է եղել լքել ընկերությունը, երբ 2009-ին նրա մոտ առաջին անգամ քաղցկեղ է ախտորոշվել, սակայն նա այնուամենայնիվ տնօրինում էր ընկերության բաժնետոմսերի մի մեծ փաթեթ և շարունակում էր ակտիվ հասարակական գործունեություն ծավալել:

2015 թվականին Ալենը զբաղեցնում էր 51-րդ հորիզոնականը Forbes ամսագրի ցուցակում իր 1705 միլիարդ դոլար կարողությամբ:

http://armtimes.com