Զինված ավազակային հարձակում Երևանում. թալանել են «Թեո Ֆարմա» դեղատունը

593

Երեկ՝ հոկտեմբերի 13-ին, զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 16:40-ի սահմաններում Երևանի բնակիչ, 24-ամյա Ե.Թ.-ն ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է տվել, որ ժամը 16:20-ի սահմաններում Աճառյան փողոցի 32/27 հասցեում գործող «Թեո Ֆարմա» դեղատուն է մտել անհայտ անձը և ատրճանակի սպառնալիքի տակ հափշտակել դեղատանը եղած գումարը:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, դեպքի վայր ենժամանել  Հայաստանի քննչական կոմիտեի, ոստիկանության աշխատակիցները:

Փաստի առթիվ  հարուցվել է քրեական գործ՝ զինված ավազակային հարձակում կատարելու հատկանիշներով: Ոտիկանություն դիմած Ե. Թ.-ն աշխատում է նշված դեղատանը՝ որպես դեղագործ:

http://armtimes.com