Արայիկ Խանդոյանը մահացել է սրտի կաթվածից, Գյումրիում. Սասնա Ծռերը հուղարկավորության հանձնաժողով կձևավորի

920

 

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երեկ կյանքից հեռացել է Արայիկ Խանդոյանը, ով  հայտնի էր որպես  Միայնակ Գայլ:

Սասնա Ծռեր համահայկական կուսակցությունը հայտնում է, որ Միայնակ Գայլի մահը տեղի է ունեցել հոկտեմբեր 9-10 կեսգիշերին, Գյումրիում, առաջին տվյալներով՝ սրտի կաթվածի հետևանքով։

Սասնա Ծռեր համահայկական կուսակցությունը կձևավորի Արայիկ Խանդոյանի հուղարկավորության հանձնաժողով և արարողակարգի մասին կտեղեկացնի առաջիկայում։

Նշենք, որ այսօր՝ ժամը 11։00֊ին կայանալու էր Սասնա Ծռերի՝ Վարուժան Ավետիսյանի, Արայիկ Խանդոյանի, Պավլիկ Մանուկյանի և մյուսների գործով հերթական դատական նիստը։

http://armtimes.com