Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է ՀՅԴ եւ ԲՀԿ կուսակցությունների անդամ նախարարների ազատման հրամանագրերը

719

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մի շարք հրամաններ է ստորագրել, որոնցում ասվում է.

Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաեւ «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ազատել տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնից:

Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաեւ «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.

Արծվիկ ՄԻՆԱՍՅԱՆԻՆ ազատել տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի պաշտոնից:

Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաեւ «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.

Լեւոն ՎԱՀՐԱԴՅԱՆԻՆ ազատել սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնից:

Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաեւ «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.

Հրաչյա ՌՈՍՏՈՄՅԱՆԻՆ ազատել արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնից:

Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաեւ «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.

Արթուր ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ազատել գյուղատնտեսության նախարարի պաշտոնից:

Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաեւ «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.

Արթուր ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ազատել էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարի պաշտոնից:

Հիշեցնենք, որ այս նախարարների ազատման գրությունները՝ ուղղված նախագահին Նիկոլ Փաշինյանը ստորագրեց երեկ՝ հենց դրսում, Բաղրամյան պողոտայում:

http://armtimes.com