Նիկոլ Փաշինյան. 2004 թվականից չեմ ծխել, մինչ այդ թունդ ծխող եմ եղել. վարչապետը հեծանիվ է վարում եւ … (տեսանյութ)

900

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ սեպտեմբերի 30-ին հեծանիվով է աշխատանքի գնացել: Այս մասին Նիկոլ Փաշինյանը հայտնեց ֆեյսբուքյան ուղիղ եթերում՝ կառավարական առանձնատների բակից:

«Ես այսօր ուղիղ եթեր եմ մտել առողջ ապրելակերպի քարոզչությանն իմ ներդրումը անելու համար: Օգոստոսի 17-ին մեր հայրենակիցներից մեկը, որի անունը ես, ցավոք, չգիտեմ, հեղափոխական գրառումներով ինձ մի հեծանիվ է նվիրել, եւ ես կփորձեմ այս հեծանիվով գնալ աշխատանքի»,- ասաց նա:

Վարչապետը ճանապարհին շնորհակալություն հայտնեց այդ տրանսպորտային միջոցն իրեն նվիրած քաղաքացուն՝ նշելով, որ վերջին մեկ շաբաթում Հայաստանում չգտնելով՝ հնարավորություն չի ունեցել մարզվելու եւ այժմ լրացնում է այդ բացը։

Հասնելով աշխատավայր՝ վարչապետ Փաշինյանը եւս մեկ անգամ առողջ ապրելակերպի հորդորով հանդես եկավ՝ շեշտելով, որ ինքը արդեն 14 տարի է՝ թողել է ծխելը՝ չնայած մինչ այդ թունդ ծխող է եղել.

«1991-2004 թ.թ. օրական ծխել եմ երկու տուփ, երբեմն՝ ավելի ծխախոտ, բայց 2004 թվականից հետո ոչ մի գլանակ չեմ ծխել»,– նշեց վարչապետը։

Հեծանիվով՝ աշխատանքի: (Տեսեք է՜, սաղավարտս մոռացել եմ տանը: Ներողություն եմ խնդրում այս կոպիտ սխալի համար:)

Опубликовано Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան Суббота, 29 сентября 2018 г.

Փաշինյանը հեծանիվով կառավարություն հասնելուց հետո, կրկին հեծանիվով գնաց «Կամար» բիզնես կենտրոնի բացմանը: Նշենք, որ շենքը բաղկացած է 9 հարկից: Այստեղ է գտնվում «Ամերիաբանկի» գլխամասային գրասենյակը, Ասիական զարգացման բանկի գրասենյակը:

«Կամար» բիզնես կենտրոնի ճարտարապետները Ռուբեն եւ Միքայել Հասրաթյաններն են: Շենքը նախագծվել է 2014 թվականին: Համալիրը միավորում է տարբեր պատմական ժամանակաշրջանների 3 շենքեր՝ ցարական, խորհրդային, ժամանակակից:

Հեծանվային օրը շարունակվում է-2:

Опубликовано Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան Суббота, 29 сентября 2018 г.

http://armtimes.com