Նիկոլ Փաշինյան. Ես խնդիր եմ դրել, որ որպես ՀՀ վարչապետ պետք է միայն տեղական հագուստ կրեմ (տեսանյութ)

713

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ընդունել է թեթև արդյունաբերության՝ մասնավորապես, հագուստի, կոշիկի, կաշվի արտադրության ոլորտում գործունեություն ծավալող ձեռնարկությունների ներկայացուցիչներին` ոլորտի զարգացման խնդիրները և հեռանկարները քննարկելու նպատակով:

Հանդիպման ժամանակ, վարչապետ Փաշինյանն առանձնահատուկ կարևորել է տեղական արտադրության խթանումը և տեղական արտադրանքի սպառման ծավալների ավելացումը՝ նշելով, որ ինքը նույնպես օգտվում է տեղական որակյալ արտադրատեսակներից:

«Տեղական արտադրողին աջակցելը մեր կառավարության առաջնահերթություններից է, և ես խնդիր եմ դրել՝ ավելացնելու տեղական արտադրության ծավալները: Պետք է սպառողական մշակույթ ձևավորել և գովազդել տեղական արտադրանքը: Միևնույն ժամանակ, հաշվի առնելով ներքին շուկայի փոքրությունը, պետք է զարգացնել արտահանման խթանմանը միտված գործունեությունը և քաղաքականությունը», — նշել է կառավարության ղեկավարն ու հավելել, որ ինքն իր առջեւ խնդիր է դրել, որ որպես ՀՀ վարչապետ պետք է միայն տեղական արտադրողի հագուստ կրի:

Ես խնդիր եմ դրել, որ որպես ՀՀ վարչապետ պետք է միայն տեղական հագուստ կրեմ. Փաշինյան

Ես խնդիր եմ դրել, որ որպես ՀՀ վարչապետ պետք է միայն տեղական հագուստ կրեմ. Փաշինյան #armgov

Опубликовано ՀՀ կառավարություն Пятница, 31 августа 2018 г.

http://www.armtimes