Զինծառայողի նկատմամբ բռնություն է գործադրվել. նրա մահվան դեպքով մեղադրանք է առաջադրվել համածառայակցին

1165

Սեպտեմբերի 2-ին Արցախի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում մահացած Վանիկ Գեւորգյանի դեպքով կալանավորվել է համածառայակիցը:

Այս տեղեկությունը մեր զրույցում հաստատեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը: Հիշեցնենք, որ պաշտոնական հաղորդագրության մեջ ավելի վաղ նշված էր, որ Վանիկ Գեւորգյանը նախնական տեղեկություններով ինքնասպանություն է գործել: Զինծառայողի դին հայտնաբերվել էր ժամը 20:55-ի սահմաններում՝ N զորամասի 2-րդ հրետանային դիվիզիոնի նախկին զորանոցի չշահագործվող շենքում՝ քուղով (պարանով) կախված վիճակում:

Սոնա Տռուզյանը մեր զրույցում ասաց, որ դեպքի առթիվ երկրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում իրականացված բազմակողմանի քննության արդյունքում տվյալներ են ձեռք բերվել նույն զորամասի մեկ այլ ժամկետային ծառայողի կողմից կանոնագրքային հարաբերությունները խախտելու, տուժողի նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ։

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ համածառայակցին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով՝ ծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝  http://www.armtimes.com