Ավտովթար Լոռիում. հիվանդանոց տեղափոխված վիրավորները բրիտանացիներ են.

960

Լոռու մարզում, այսօր՝ սեպտեմբերի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 11։30-ի սահմաններում Մ-6 միջպետական ավտոճանապարհի 60-րդ կմ հատվածում բախվել են 30-ամյա Սերգեյ Կ.-ի վարած Opel մակնիշի 34 AԼ 984 համարանիշի եւ 23-ամյա Գրիգոր Ա.-ի վարած Mercedes մակնիշի 87 GM 778 համարանիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի   փոխանցմամբ, վթարի հետեւանքով Mercedes-ի ուղեւորներ՝ 68-ամյա Քերոլայն Ֆրեմսին եւ 69-ամյա Մայքլ Վիլլեամսը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ալավերդի» բժշկական կենտրոն։

Աղբյուրի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխված ուղեւորները Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ են։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝  http://www.armtimes.com