Արթուր Մեսչյան — «ՀՈՒՅՍ»… հուշն է սղոցում վհատ հոգիդ…

1128

Արթուր Մեսչյան — «ՀՈՒՅՍ»

ՀՈՒՅՍ Ուշ է, նա թակում է դուռը փակ, նա է, ում սպասում ես շարունակ, նա է, ով փրկում է քո հոգին, պարանոցից հանում դեղին հոգեվարքից կապված պարանը, պատսպարում է քեզ վշտից` թևազուրկ այդ թռչունից: Հույսն է ապավենը մենության, հույսն է, որ կերտում է ապագան, հույսն է, որ վերջին պահին կրկին կորուստների ճանապարհին փրկության լույսով ժպտում է, և այդ հույսը փրկության քո նշխարքն է հաշտության: Լուռ է, սենյակի դռները՝ փակ, ստվերն է քո ճոճվում պատին սպիտակ, հուշն է սղոցում վհատ հոգիդ, երբ կիթառի լարերը հին գիշերվա մեջ տրոփում են և հազար-հազար երգեր պատերից հնչում են դեռ: Այս ցնորված մնջախաղի անզոր դիմախաղով՝ շարժվում են մեր ստվերները կյանքի բեմի եզրով: Հետո մի պահ անձայն մեկ-մեկ կորչում թողնում հույսի կապույտ թևերը ձեզ- իրենք անհետանում: Ի՞նչ ես այս կյանքի բեմում ճոճվող, ո՞ւմ ես իսկապես դու հարկավոր, ի՞նչն է, որ քո կյանքն է ավիրում- օրացույցին է սեպագրում գուրգուրած քո երազները և նկարդ մեծացնում- փակում սև շրջանակում: Ուշ է, նա թակում է դուռը փակ: Նա է՝ ում սպասում ես շարունակ: Նա է՝ ով փրկում է քո հոգին- պարանոցից հանում դեղին հոգեվարգից կապված պարանը, պատսպարում է քեզ վշտից՝ թևազուրկ այդ թռչունից: Այս ցնորված մնջախաղի անզոր դիմախաղով՝ շարժվում են մեր ստվերները կյանքի բեմի եզրով: Հետո մի պահ անձայն մեկ-մեկ կորչում- թողնում հույսի կապույտ թևերը ձեզ- իրենք անհետանում: