«Կզբաղվեմ՝ տեսնեմ էդ ո՞վ է տեռոր անում թեկնածուին». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

585

Քարոզարշավի ընթացքում պետական մակարդակով տեռոր որևէ թեկնածուի հանդեպ չի իրականացվում, «ամոթ է տենց բանի մասին խոսելը», երեկ «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավից հետո ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ «Ազատության» խնդրանքով արձագանքելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության այն հայտարարությանը, թե «տեղեկատվական տեռոր և ռեկետ է» իրականացվում քաղաքապետի իրենց թեկնածու դեմ, ընդ որում «նախարարությունների աշխատակիցների մասնակցությամբ»։

«Ազատություն». — Քարոզարշավի ընթացքում պետական մակարդակով տեռոր որևէ թեկնածուի հանդեպ իրականացվո՞ւմ է։

Նիկոլ Փաշինյան. — Էդ լո՞ւրջ եք հարցնում։

«Ազատություն». — «Բարգավաճ Հայաստան»-ն է պնդում, որ Նաիրա Զոհրաբյանի հանդեպ «տեռոր» է իրականացվում։

Նիկոլ Փաշինյան. — Զարմանալի է, ես անպայման կզբաղվեմ դրանով, տեսնեմ էդ ո՞վ է տեռոր անում թեկնածուին։

«Ազատություն». — Պետական ապարատը չի՞ աշխատում որևէ թեկնածուի դեմ։

Նիկոլ Փաշինյան. — Ամոթ է տենց բանի մասին խոսելը, ինչի՞ մասին է խոսքը։ Եթե տենց բան պարզվի, կպատժվի ցանկացած մեկը։ Անհնար է տենց բան ուղղակի, բայց ես կզբաղվեմ։ Առաջին անգամ եմ լսում, ճիշտը որ ասեմ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.azatutyun.am/