Փաշինյան․ Մեր այոն այո է, իսկ ոչը՝ ոչ. (տեսանյութ)

1279

Մայրաքաղաքի ավագանու արտահերթ ընտրությունների շրջանակում «Իմ քայլը» դաշինքն այսօր Ավան համայնքում ընտրողների հետ հանդիպումներ անցկացրեց, որոնք եզրափակվեցին բազմամարդ հանրահավաքով, որին մասնակցում էր դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանին աջակցելու եկած վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մեր այոն այո է, իսկ ոչը՝ ոչ: Եվ մենք ոչ ենք ասել կոռուպցիային, քծնանքին, թալանին, շողոքորթությանը, կեղծավորությանը, ստին, կեղծիքին: Եվ մենք այո ենք ասել քաղաքացուն, մենք այո ենք ասել այս սերնդին, այս երեխաներին ու նրանց ապագային: Մենք այո ենք ասել մեր սրբազան նահատակներին, և մենք նրանց գերեզմանների առաջ կանգնած ենք ասել, որ Հայաստանը լինելու է ազատ, հզոր, երջանիկ: Ազատ, հզոր, երջանիկ»․ — բազմամարդ հանրահավաքի բուռն ծափողջույնների ներքո կրկնեց վարչապետը:

Իր կրակոտ ելույթը Նիկոլ Փաշինյանը եզրափակեց այսպես․ — «Այս երեխաները արդեն իսկ հաղթել են, և այս երեխաների հաղթանակը որևէ մեկը չի համարձակվի փորձ անգամ անել խլելու նրանց ձեռքերից: Կրկնում եմ՝ ով որ այդպիսի փորձ անի, մենք նրանց ոչ միայն ասֆալտներին կպառկեցնենք, այլև պատերով կտանք: Եվ ուրեմն, կեցցե՛ ազատությունը, կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, կեցցե՛ հայության մայրաքաղաք Երևանը, կեցցե՛ Արցախի Հանրապետությունը, և կեցցե՛նք մենք և մեր երեխաները, որ ապրում են և ապրելու են ազատ և երջանիկ Հայաստանում»: