Զինված ուժերը Մարտի 1-ի գործողություններին ներգրավված են եղել, դա փաստ է. Դավիթ Տոնոյան

567

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հաստատում է, որ բանակը ներգրավված է եղել Մարտի 1-ի գործողություններին:

«Զինված ուժերը Մարտի 1-ի գործողություններին ներգրավված են եղել, դա փաստ է», — լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

Միեւնույն ժամանակ նախարարը նկատեց, որ ճիշտ չի համարում գնահատականներ տալ.

«Զինված ուժերը ներգրավված են եղել արտակարգ դրության շրջանակներում՝ իրենց պարտականությունները կատարելուց, թե դրանից ավելի ինչ է կատարվել, քննությունը կհաստատի»,- նշեց Տոնոյանը:

Հիշեցնենք, որ երեկ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը ասաց, որ բանակը ոչ միայն մասնակցել է Մարտի 1-ի դեպքերին, այլ կրակել է Մարտի 1-ին:

Լրատվական աղբյուր` http://armtimes.com