Եթե Հովիկ Աբրահամյանը կապ ունի Մարտի 1-ի գործի հետ, թող հրապարակում գնդակահարեն․ Գագիկ Ծառուկյան

636

«Եթե Հովիկ Աբրահամյանը մարտի 1-ի հետ կապ ունի, թող հենց հրապարակում գնդակահարեն, նույնն էլ Աբրահամյանը կհամաձայնի, ինչպես Ծառուկյանն է ասում՝ թող գնդակահարեն»: Այսպես է Գագիկ Ծառուկյանը պատասխանել լրագրողների հարցին, թե ի՞նչ կարծիք ունի Հովիկ Աբրահամյանին ու եղբորը պատկանող տարածքներում խուզարկությունների ու Մարտի 1-ի գործին նրանց մասնակցության մասին:

Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքի ու նրա մեղավորության մասին խոսելիս` Գագիկ Ծառուկյանը նշել է, որ ոչինչ չի կարող ասել, դա քննչական մարմիններին է պետք հարցնել, հետո նոր իրեն:

Հիշեցնենք, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր՝ սեպտեմբերի 7-ին, համաժողով է հրավիրել, որն անցկացվում է իրեն պատկանող «Փարավոն» համալիրում:

Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին ընդառաջ հրավիրված համաժողովին, ըստ Գագիկ Ծառուկյանի, մասնակցում են Երեւանի քաղաքապետի բոլոր թեկնածուները: Երեւանում են աշխարհի տարբեր երկրների 41 քաղաքապետեր:

Նախքան համաժողովը սկսելը, ԲՀԿ առաջնորդը պատասխանել է լրագրողների հարցերին:

Լրատվական աղբյուր` http://armtimes.com