Սոֆյա Ռոտարուն հոսպիտալացվել է․ Նա կորցրել է հիշողությունը.

1247

Երգչուհի Սոֆյա Ռոտարույին տեղափոխել են հիվանդանոց: Երգչուհին ելույթ է ունեցել Ուֆայի կորպորատիվ միջովառումներից մեկին:

Ինչպես հայտնում է KP-ն, դրա ավարտին երգչուհու ինքնազգացողությունը վատացել է ու նրան տեղափոխել են հիվանդանոց: Այժմ նա գտնվում է Ուֆայի հիվանդանոցներից մեկի վերակենդանացման բաժանմունքում: Բուժքույրերից մեկը պարբերականին պարզաբանել է. «Սոֆյան ընկել է ու կորցրել է հիշողությունը, քանի որ նրա ճնշումը կտրուկ տատանվել է: Արթնանալուց հետո նա չէր հասկանում՝ որտեղ է գտնվում, ինչ է կատարվում, չէր ճանաչում մարդկանց։ Այժմ երգչուհին ավելի լավ է զգում, հիշողությունը վերականգնվել է, գլխապտույտ չկա: Ինսուլտ չի տարել, իսկ խոսքի ապարատը լավ վիճակում է, մենք պարզապես որոշել ենք դեռ մի փոքր էլ հսկողության տակ պահել նրան»:

Նյութի աղբյուրը՝ https://primenews.am/?p=6016&l=am