Ադրբեջանցիների կողմից սահմանը քայլերթով հատելու «նախաձեռնությունը» տապալվել է:

1195

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը: Նա մասնավորապես գրել է.

_ Մի խումբ ադրբեջանցիների կողմից այսօր՝ սեպտեմբերի 1-ի առավոտյան Բարդա-Աղդամ ուղղության սահմանահատվածը քայլերթով հատելու <<նախաձեռնությունը>>, ինպեսև սպասվում էր, տապալվեց: Սադրանքը կանխվեց ոչ այլ ում, քան հենց նրանց կողմից, ովքեր նախաձեռնել էին այդ հիմարությունը: Կատարվածից կարելի է եզրակացնել, որ ի զարմանս մեզ, բանականությունն ավելի ուժեղ գտնվեց, քան մարդկանց մոլորության մղած զգացականությունը: Հակառակ դեպքում ադրբեջանական կողմը հերթական անգամ կարող էր հայտնվել աննախանձելի վիճակում: