Նիկոլ Փաշինյանը կառավարությունից պահանջեց գործ ցույց տալ.

502

Մեր կառավարության ադապտացիոն շրջանն ավարտված է: Հիմա պետք է զբաղվենք բարեփոխումների լայնածավալ գործերով: Կառավարության նիստի սկզբին նման հայտարարություն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես կարծում եմ, որ մենք պետք է արձանագրենք բարեփոխումների մեր մեթոդաբանությունը հաշվի առնելով Հայաստանում առկա քաղաքական իրողությունները: Ընդհանրապես ընդունված է ասել, որ բարեփոխումները այսպես ասած ցավոտ գործընթաց են, ես կածում եմ, որ այս տրամաբանությունից պետք է հրաժարվենք, որովհետեւ բարեփոխումնեի մեր ալգորիտմը պետք է լինի ընդարձակ երկխոսությունը հանրության հետ, համաձայնության հաստատումը այս կամ այն բարեփումների ուղղությամբ»,-ասաց նա:

Վարչապետը հայտարարեց, որ եթե բարեփոխումներ իրականացնելու համար ունեն բավարար փաստարկներ, որով համոզել են իրենք իրենց, ապա այդ նույն փաստարկներով պետք է ներկայանան հանրությանը: Նա համոզմունք հայտնեց, որ այս ճանապարհով իրենց բարեփոխումները, գործողությունները կլինեն ավելի արդյունավետ:

Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ նոր կառավարման համակարգ ունեն, որը պատմականորեն կոչվում է ուղիղ-ժողովրդավարությունից եւ այս տրամաբանությունից պետք է բխի քայլերը:

«Մյուս շաբաթվանից կարող են հարկային օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ սկսեն երկխոսությունը հանրության հետ եւ իրենց խնդիրը կլինի առաջարկվող մոդելների վերաբերյալ հանրային աջակություն, ընկալում ձեւավորլը: Մնք ընդարձակ բարեփոխումներ պետք է իրականացնենք, դրանք չպետք է լինեն հապշտապ, ափալ-թափալ, թելադրված, չմտածված, դրանք պետք է ուղիղ եւ օրգանական կապ ունենան մեր ազգային շահերի, առաջադրված խնդիրների եւ Հայաստանում տեղի ուենցած ոչ բռնի, թավշյա հեղափոխության առաջադրած խնդիրների հետ: Ես կարծում եմ մենք բոլորս այս առումով պետք է ազդարարենք մեր աշխատանքի նոր փուլի մեկնարկը եւ բոլորիս մաղթում եմ պրոֆեսիոնալիզմ, իմաստություն, խելամտություն եւ հաջողություն»,-ասաց նա:

Լրատվական աղբյուր` https://www.1tvlive.am