«Սպարտակիադա» մարզական միջոցառման հնգամարտի հանրապետական փուլում լոռեցիները գրավել են պատվավոր երկրորդ տեղը

433

Возможно, это изображение 8 человек и текст

Երևանի Հրազդան մարզադաշտում անցկացվեց «Սպարտակիադա» մարզական միջոցառման հնգամարտի հանրապետական փուլը՝ հանրապետության բոլոր մարզերի և Երևանի հաղթող թիմերի միջև: Ծավալված հետաքրքիր և անզիջում պայքարում լոռեցիները չնչին միավորներով զիջեցին Երևանի թիմին և գրավեցին պատվավոր երկրորդ տեղը: Երրորդ տեղում շիրակցիներն էին:
Թիմը մրցավայր էր ժամանել մարզիչներ Աքսել Հակոբյանի և Սերգեյ Գիքինյանի ղեկավարությամբ: