Բռնցքամարտի երիտասարդների Եվրոպայի առաջնությունում հայ մարզիկներն աննախադեպ արդյունքներ գրանցեցին՝ նվաճելով 13 մեդալ

464

Возможно, это изображение 2 человека и текст

Երևանի «Միկա» մարզահամալիրում կայացած Բռնցքամարտի երիտասարդների Եվրոպայի առաջնությունում հայ մարզիկներն աննախադեպ արդյունքներ գրանցեցին՝ նվաճելով 13 մեդալ՝ 1 ոսկե, 2 արծաթե և 9 (+1) բրոնզե:

Աղջիկների պայքարում էլ երիտասարդական ԵԱ-ի բրոնզե մեդալին արժանացել էր 48 կգ քաշային Լուսինե Գևորգյանը:

Այս պատմական արդյունքը գալիս է վերահաստատելու այն համոզմունքն ու փաստը, որ հայկական սպորտն ամուր հիմքերի վրա է դրված և ապագայում հայ ազգը բազմաթիվ առիթներ է ունենալու՝ հպարտանալու մեր մարզիկներով: