Ստեփանավանում «Անտառային տարածքների հրդեհաշիջում և փրկարարական աշխատանքների իրականացում» թեմայով տակտիկական ուսումնավարժություն է անցկացվել

367

Возможно, это изображение 4 человека и текст

Վարժանքին հետևում էին Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն, Ներքին գործերի նախարարի տեղակալ, գնդապետ Կամո Ցուցուլյանը, Լոռու մարզային փրկարարական վարչության պետ Սերոբ Գաբրիելյանը, մարզային և համայնքային իշխանությունների, շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներ:
ℹ️Ուսումնավարժության նպատակն էր բարձրացնել հրշեջ-փրկարարական ջոկատների գիտելիքները անտառային և խոտածածկ տարածքներում հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպման և իրականացման ժամանակ, ինչպես նաև ամրապնդել համագործակցությունը պատասխանատու այլ կառույցների հետ։
👩‍🚒Ուսումնավարժությանը ներգրավված էին մարզի հրշեջ-փրկարարական ջոկատների անձնակազմերը, «Լոռէ փրկարար ջոկատ» հասարակական կազմակերպության, Հայկական Կարմիր խաչի ընկերության Ստեփանավանի տարածքային մասնաճյուղի անդամները, ռուս-հայկական հումանիտար արձագանքման կենտրոնի ներկայացուցիչները, «Ստեփանավանի անտառտնտեսություն» մասնաճյուղի աշխատակիցներ և կամավորներ։
🔥Ուսումնավարժության սցենարի համաձայն՝ Ստեփանավանի կիրճ կոչվող տարածքի մի քանի հատվածներում հրդեհ էր բռնկվել, կային նաև պայմանական տուժածներ: Համապատասխան ծառայությունների և կամավորական խմբերի մասնակցությամբ դժվարամատչելի տարածքների հրդեհները մարվեցին, ծխահարված և այրվածքներ ստացած տուժածներին ցուցաբերվեց անհրաժեշտ բուժօգնություն։
🚒🚁Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում էին փրկարար ծառայության մեքենաները և նախարարության ուղղաթիռը։
✅Ուսումնավարժության ընթացքում մասնակից ստորաբաժանումների կողմից բոլոր առաջադրանքները կատարվեցին պատշաճ կերպով։
Возможно, это изображение 3 человека и текст
Возможно, это изображение 12 человек, люди занимаются стендовой стрельбой и текст
Возможно, это изображение 5 человек и текст
Возможно, это изображение огонь, дерево и туман
Возможно, это изображение 6 человек, люди в кемпинге и джип
Возможно, это изображение 7 человек и трава
Возможно, это изображение 4 человека, туман и трава
Возможно, это изображение 1 человек и текст
Возможно, это изображение 3 человека, люди в кемпинге и текст
Возможно, это изображение 6 человек и люди играют в хоккей
Возможно, это изображение 4 человека и текст
Возможно, это изображение 8 человек и водоем
Возможно, это изображение 3 человека и текст
Возможно, это изображение 7 человек и скорая помощь
Возможно, это изображение 15 человек и текст