Դավիթ Հովհաննիսյանը՝ Եվրոպայի չեմպիոն, Արա Աղանյանը՝ փոխչեմպիոն

390

Դավիթ Հովհաննիսյանը` ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն, Արա Աղանյանը` փոխչեմպիոն – Tsayg

Հայաստանի ծանրամարտի հավաքականը հերթական մեդալները նվաճեց Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում:

Տղամարդկանց 96 կգ քաշային կարգում առաջին տեղը գրավեց և ոսկե մեդալ նվաճեց Դավիթ Հովհաննիսյանը: Նա երկամարտում ցույց տվեց 377 կգ արդյունք: Դավիթ Հովհաննիսյանը ոսկե մեդալներ նվաճեց նաև պոկում և հրում վարժություններում:

Հայաստանի մյուս մասնակիցը՝ Արա Աղանյանը, երկամարտի 364 կգ արդյունքով գրավեց 2-րդ տեղը և նվաճեց արծաթե մեդալ: Պոկում վարժությունում նա վաստակեց բրոնզե, իսկ հրում վարժությունում՝ արծաթե մեդալ: Մրցանակային 3-րդ տեղըզբաղեցրեց իտալացի Ջուզեպե Ֆիկոն, որը երկրորդ վարժությունից հետո միայն առաջ անցավ թուրք Շուքրյու Կուրնազից: