Ըմբիշ Վազգեն Թևանյանը նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը. (տեսանյութ)

504

Ազատ ոճային ըմբիշ, 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը Զագրեբում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում նվաճել է չեմպիոնի տիտղոսը՝ եզրափակչում 12:1 հաշվով առավելության հասնելով Բուլղարիայի ներկայացուցիչ Միկյայ Սալիմ Նայիմի նկատմամբ:

Աշխարհի առաջնության ոսկե մեդալակիրը պայքարը սկսել է 1/8 եզրափակիչից, որտեղ 10։0 հաշվով հաղթել է իսրայելցի Ջոշուա Ստյուարտ Ֆինեսիլվեին։ Քառորդ եզրափակիչում Թեւանյանը 4:1 հաշվով առավելության է հասել ադրբեջանցի Ալի Ռադիմզադայի նկատմամբ։ Կիսաեզրափակիչում Թեւանյանը 12:4 հաշվով տպավորիչ հաղթանակ տարավ Ուկրաինան ներկայացնող Էրիկ Առուշանյանի նկատմամբ։

Նշենք՝ Թևանյանը 0:1 հաշվով պարտվելուց հետո երեք րոպեում հաշիվը դարձրեց 12:1 և կամային փայլուն հաղթանակ տարավ: