Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը շնորհավորեց ականավոր լեզվաբան Գուրգեն Խաչատրյանին՝ ծննդյան 70-ամյա տարեդարձի առթիվ

903

Возможно, это художественное изображение (2 человека, люди стоят и в помещении)

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն այսօր հյուրընկալել էր բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, լեզվաբան, Հայաստանի գրողների միության անդամ, Մովսես Խորենացի և Գրիգոր Նարեկացի մեդալակիր, Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի (այժմ արդեն՝ Վանաձորի պետական համալսարան) երկարամյա ռեկտոր, սիրելի դասախոս Գուրգեն Խաչատրյանին:
Возможно, это изображение 6 человек, люди сидят, люди стоят и в помещении
Մարզի ղեկավարը ջերմորեն շնորհավորեց անվանի մտավորականին ծննդյան 70-ամյակի կապակցությամբ՝ ընդգծելով նրա մեծագույն ավանդը հայագիտության զարգացման, սերունդների կրթման և Վանաձորի պետական համալսարանի գործունեության զարգացման ու հանրահռչակման գործում:
Մարզի ղեկավարը շնորհավորագիր և նվեր հանձնեց ականավոր գիտնականին:
— Դուք անուրանալի ավանդ ունեք հայոց ոսկեղենիկ լեզվի զարգացման գործում: Մեծ է եղել Ձեր դերակատարությունը Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի կայացման գործում, Դուք բուհի հենասյուներից մեկն եք։ Արգասաբեր է Ձեր գիտամանկավարժական գործունեությունը: Համոզված եմ, որ Ձեր մասնագիտական կարողությունները դեռ երկար եք ծառայեցնելու հայագիտությանը, և Ձեր կրթած սերունդները միշտ բարձր են պահելու մեր մարզի և հանրապետության պատիվը՝ տարբեր ասպարեզներում: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երկարակեցություն, ստեղծագործական բեղմնավոր ուղի և ամենայն բարիք,-ասաց Ա. Խաչատրյանը:
Возможно, это изображение 5 человек, люди сидят, люди стоят и в помещении
Գուրգեն Խաչատրյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց մարզի ղեկավարին գնահատանքի ջերմ խոսքերի համար և հաջողություններ մաղթեց պետականաշինության բարդ ու պատասխանատու գործում՝ ի շահ մարզի զարգացման: Նա նաև գիրք նվիրեց մարզպետին: