ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ…

459

Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ՝ ՀՀ տարածքում ‹ ԱՐՑԱԽ ԼՐԱՏՎԱԿԱՆ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Վարդենյաց լեռնանցքը փակ է բեռնատարներ իհամար, դժվարանցանելի՝  մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Աշտարակի և Ապարան իտարածաշրջաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Արմավիրի, Արագածոտնի, Արարատի, Կոտայքի և Վայոց ձորի մարզերում տեղում է ձյուն։

Լարսի մասին.

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։